Տիարի ուղերձը

Այսօրվա տիար Բլեյանի օրվա կարգախոսը, նախաստուգատեսային ուղերձը դիտեք տեսանյութում:

Ամբողջական նյութը բլոգում։

Տիարի ուղերձի սղագրումը

Անհատը՝ մեծ, փոքր, այստեղ տարիքը կարևոր չէ,  կրթահամալիրում, սկսած երկու տարեկանից, որպես սպոնտան գործունեություն, ինքնաբուխ, ինքը  դրսևորում է իր լավագույն որակները, այն, ինչ աստվածատուր  որակներ են։ Որովհետև ստեղծումը  արարչագործություն  է, համաձայնեք չէ՞, Արարչին վայել, որ Ինքը էդ շնորհով օժտել է մեզ։ Երեկվա մեր օրը ամբողջությամբ այդպիսի ստեղծում  էր՝ իր ավարտով, եթե օրը ավարտ ունի ընդհանրապես,  հա՞, իր ավարտով, որ մեր  մայրիկություն անող, մայրիկությունը՝ որպես աշխատանք,  նաև ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչները, մեր ստեղծումի վարպետ Աիդա Պետրոսյանի՝ որպես հիշատակի,  ծննդյան  փառաբանումի օր, որպես մեր ստեղծագործություն քոլեջում, ճիշտ է, չէ՞  խնամված, ուրախ,  խանդավառ  և մի ուրիշ ոգևորող մթնոլորտ ա չէ՞։  Էդպիսին էր, չէ՞, բանը  որպես ստեղծագործություն արդեն՝  ատամահատիկի տեսքով։ Ստեղծագործություն էր ինքը՝ արված համերաշխ, որովհետև ստեղծագործությունը միայն անհատական չէ, ավելի դժվար է,  երբ խմբով ես աշխատում, ընդ որում՝ էդպիսի մեծ խմբով, ինչպիսին է կրթահամալիրի ստեղծագործական  հավաքը։ Էդ ստեղծումը կար երեք օր, երեկ՝ ամբողջ օրը, ես  էլ տեսա էդ  մեր Հյուսիսում հա՞,  մեր մարզական պարապմունքների և մեր ընտրությամբ գործունեության հավաքում՝ Հասմիկ Մաթևոսյան, Քնարիկ Ներսիսյան և  ընկերներ, կամ ասենք Հասմիկի և Ջուլիի օրինակով։ Այդ զույգը ինչպես է ներկայանում, կամ մեր տեխնոլոգիան ինչպես է ներկայանում նորով,  հնաբնակով և այլն,  ինքը ստեղծում է արևմուտքում, որը երևում էր այդ ճանապարհին, և սա ինչի՞ եմ ես շեշտում, որովհետև երեկ  առցանց հավաքները  մայրենի լաբորատորիայի,  ես դա ընդգծեցի:  Մենք գնում ենք դեպի մեր   ամենաստեղծումի  շրջանը՝  մեր ուսումնական օրացույցով որոշված,  մեր հեղինակային մանկավարժությամբ կազմակերպված: Ամենասեբաստացիական հունվարը,  ամենասեբաստացիական հունիսը։ Ես խոսում եմ հիմա  հունվարի ուսումնական  ճամբարների մասին, հա, և որպեսզի  ես իրավունք ունեմ  ժամերգության ժամանակ,  ես  ձեզնից ուղղակի պահանջում եմ հանդես գաք ձեր ամբողջ ստեղծումի  ուժով, ձեր ամբողջ համերաշխությամբ  և բոլոր կապով, ձեր ստեղծածով։ Մի հատ որ անդրադարձ կատարենք՝ մեր  կայքը  էդ հնարավորությունը տալիս է,  ձեր բլոգները պարտավորեցնում են ձեզ,  և տեսեք, թե ինչ հարուստ  մի պաշար է հավաքվել։ Եվ այն վիճակը,  որում հայտնվել ենք մենք,  որով Հայաստան աշխարհը, Արցախ աշխարհը,  ես այսօր  վերնագրել եմ այդպես, «Լույս զվարթ ու գերազանցիկ»-ի պահանջ ունենք։  Մենք պետք ա էդ լույսը հասցնենք  հիմա,  որովհետև յուրաքանչյուրը դրա կարիքն ունի։   Երեկ մեր աղջիկներից, մայրիկներից  մասնակցում էր նաև  Զեյնալյան   Շողիկը՝ իր զինվորական ամուսնու հետ,  չէ՞, իր հայրիկի կամ սկեսրայրի հետ, ընտանիքով,  երկու երեխաներով։ Եվ զինվորական ամուսինը հուզված էր  և վերջում  ինձ մոտեցավ, ինձ շնորհակալություն  է հայտնում և փոխանցում, խնդրում ա, որ փոխանցեմ, այ ես հիմա այս աղոթքի պահին,  ես փոխանցում եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ:   Ասաց՝ շատ ճիշտ եք անում,  որ էս լույսը, էս ուրախությունը, էս հույսը նաև, չէ՞ որ էս բոլոր դժվարությունները լույս զվարթով հաղթահարվող բաներ են նաև, չի կարելի ասել նաև, որ իբր Աստվածն ա արել , թող ինքն էլ շուտ կարգի բերի․․․չէ՜, մեր չարածն ա, մեր վատ արածն ա, մեր, նշանակում ա մեր ծնողների արածն ա, ընդդիմությունն ա, տվյալ դեպքում մեկ ա, որովհետև բոլորիս գլխին ա թափվում որպես արևի ճառագայթ, կամ որպես խարան նստում ա մեր ուսերին։ Բարի օր, բարի առավոտ,  ստեղծումի հունվար, ընդառաջ Նոր տարի, ընկերներ, իսկական, ինքնավստահ,ամբողջ ուժով, կարո՞ղ եմ էսպիսի պահանջով դիմել որպես ձեր տիար, կարո՛ղ եմ, դիմում եմ։ Շնորհակալ եմ օրվա համար։

Ժամերգություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*