Նախատոնական շաբաթ

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ

Նախագծի համակարգումը՝

Դասավանդող՝

Ուսանողներ՝

  • Մարիամ Շախվերդյան
  • Քնար Հարությունյան
  • Նելլի Միսկարյան
  • Անահիտ Աբգարյան
  • Անի Բարսեղյան

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

Ժամանակացույց

Դեկտեմբերի 14

Թթու խոսք չասելու օր

Հին ժամանակներում մարդիկ ամանորին ընդառաջ մոռանում էին գժտությունները, միմյանց թթու խոսք չէին ասում, ներում էին նրանց, ովքեր նրանց նեղացրել էին, հաշտվում էին նրանց հետ, ում հետ խնդիր ունեին, նոր տարի ոտք էին դնում մաքուր հոգով և սրտով։
Քոլեջում էլ այդ օրը ոչ ոք չի վիճի և թթու խոսք չի ասի իր դիմացինին, բոլորին։ Ասելու դեպքում կվճարի <<տույժ>> քաղցրավենիքի տեսքով։ Ավանդույթի կատարումը կսկեն բարի հրեշտակները։

Դեկտեմբերի 15

Դռան վրա փակցնում ենք հետևյալ արտահայտությունը․ << Քոլեջ մտիր այն տրամադրությամբ, ինչպիսին կուզես տարին լինի>>։ Հնում մարդիկ հավատում էին <<առաջինի>> կարևորությանը և կարծում էին, որ տարվա առաջին հյուրից է կախված, թե տարին ինչպես կանցնի։ Եթե նա թեթև, բարի մարդ էր, տարին կանցներ լավ, իսկ եթե բարդ, ծանր բնավորություն ուներ՝ տարին կանցներ վատ։
Այդ օրը քոլեջում դռան մոտ կլինեն ամանօրյա մաղթանքներ։

Դեկտեմբերի 16

Այդ օրը կպատրաստենք ամանորյա մարդուկ թխվածքաբլիթներ դարչինով և կոճապղպեղով։ Մադրուկները կունենան նաև բարեմաղթանքներ իրենց ձեռքում և կճանապարհորդվեն դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարբեր անկյուններ։

Դեկտեմբերի 17

Տարեհացի պատրաստում կոպեկով հինգ հատ, մեկ հատը ուսուցիչների և չորս հատ ուսանողների համար։ Ում ընկավ կոպեկը նա էլ կդառնա այդ տարեհացի բարեմաղթանքի կրողը։

Դեկտեմբերի 18

Նամականի։ Կպատրաստենք փոստարկղ , որտեղ քոլեջի ուսանողները, ովքեր կցանկանան նամակներ գրել քոլեջի սովորողներին, ուսուցիչներին։Կլինեն սուրհանդակներ, ովքեր նամակները կհասցնեն հասցեատերերին։

Կավարտենք շաբաթը ջերմ միջավայրում՝ վերնատանը, գրական և երաժշտական միջավայրում։

Դեկտեմբեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*