37 թվի հատկությունները

37 թիվն օժտված է մի շարք հետաքրքիր հատկություններով.

  • այն 3-ով և 3-ի բաժանվող (մինչև 27-ը ներառյալ) թվերով բազմապատկելիս ստացվում է
    միևնույն նիշով արտահայտված թիվ:
    37 × 3 = 111,
    37 × 6 = 222,
    37 × 9 = 333,
    37 × 12 = 444,
    37 × 15 = 555,
    37 × 18 = 666,
    37 × 21 = 777,
    37 × 24 = 888,
    37 × 27 = 999:

  • 37 -ն իր նիշերի գումարով բազմապատկելիս ստանում ենք այդ նույն թվերի խորանարդների
    գումարը.
    37 × (3 + 7) = 3³ + 7³ = 370
  • Ահա ևս մեկ հետաքրքիր օրինակ.
    (3² + 7²) – 3×7 = 37
  • Ներկայացնենք մեկ այլ հետաքրքիր փաստ ` կապված 37 թվի հետ. 37-ի բաժանվող որոշ թվերի
    նիշեր վերադասավորելով` կստանանք դարձյալ 37-ի բաժանվող թվեր: Օրինակ.
    259 = 7 × 37
    592 = 16 × 37
    925 = 25 × 37
    Նույն հաշվարկը կարող ենք փորձել նաև 185, 518, 851 և 296, 629, 962 թվերով:
Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*