Ընտանեկան ֆիլմադարան․ Ամանորյա ֆիլմերի ցանկ#1

Ֆիլմադարան ակումբն առաջարկում է հետևել Ամանորյա ֆիլմերի շարքին,որը յուրաքանչյուր օր կթարմացվի։ Ճիշտ ժամանակն է հենց այսօր դիտել                    «Ճակատագրի  հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»    ֆիլմը։  Դիտելուց հետո կսպասեմ տպավորությունների,կարծիքների հրապարակմանը։

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1976 թ. հունվարի 1-ին հեռուստատեսությամբ ժամը 17։45-ին։ Առաջին ցուցադրության հեռուստադիտողների քանակը գնահատվում է մոտ 100 միլիոն մարդ, իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմը կրկին ցուցադրվել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։

Ֆիլմի մասին ամբողջությամբ նյութը կարող եք կարդալ ակումբի բլոգում։

Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան և Նադյան իրար են հանդիպում ամանորին զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան ըստ ավանդույթի ընկերների հետ ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները նրան շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ (ներկայումս Սանկտ Պետերբուրգ), որտեղ նա տաքսիով իր Մոսկվայի բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը մտնում Նադյայի բնակարան և քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու, և դրանից էլ սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները ։

 

 

Ֆիլմադարան

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*