Ազգագրական փառատոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Հունվարի 11-31

Փառատոնի ամբողջական ծրագիրը՝ Հանրակրթական ազգագրություն բլոգում

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ձմեռային ազգագրության փառատոնը կազմակերպվում է 3-րդ անգամ, որը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից ներկայացված ավելի լայն ուղղություններով, ընտանեկան դպրոցների ներառումով և գլխավոր՝ հոգատարություն բաղադրիչով:

Ստուգատեսն ամփոփվում է հունվարի 30-ին` Ղափամայի ծեսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Ազգագրության փառատոնի ուղղություններ

Ազգային տոներ, ծեսեր, խաղեր

Ազգային երգ, պար

Ազգային խոհանոց

  • Ազգային խոհանոց. 2-5 տարեկանների խումբ. նախագիծը՝ Վարդ Օսիպովայի
  • Ազգային խոհանոց. 2-5 տարեկանների խումբ. նախագիծը՝ Մարիամ Պետրոսյանի
  • Ազգային խոհանոց. 2-5 տարեկանների խումբ. նախագիծը՝ Անի Մարտիրոսյանի

Տարազ

Տարածաշրջանային բարբառներ

Գերդաստան, տոհմածառ, ընտանիք

Ազգային հեքիաթների, կերպարների ստեղծում. մատնաթատրոն, տիկնիկային թատրոն

  • Պլաստիլինե մատնաթատրոն. 2-5 տարեկանների խումբ. նախագիծը՝ Էլյա Գրիգորյանի
  • Տիկնիկային թատրոն. 2-5 տարեկանների խումբ. նախագիծը՝ Էմմա Տերտերյանի

Արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր

Հայրենագիտական նախագծեր

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • բաց դաս, լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Փառատոնային օրացույց
Կրթահամալիրային փառատոնային օրացույց

  • Հունվարի 13՝ Հին Նոր տարի․ ավետիսներով համերգ-հանդիպում կրթահամալիրի հարթակներում
  • Հունվարի 15՝ Ուրբաթ-պարապմունքներ կրթահամալիրի հարթակներում
  • Հունվարի 20՝ ազգային խաղերը կրթահամալիրի հարթակներում՝ սովորող-սովորեցնող:
  • Հունվարի 22՝ Ուրբաթ-պարապմունքներ կրթահամալիրի հարթակներում
  • Հունվարի 29՝ Ուրբաթ-պարապմունքներ կրթահամալիրային տարբեր հարթակներում
  • Հունվարի 30՝ Ղափամայի ծես

Աշխատանքները ընթացք, ամփոփում

Ազգագրական փառատոն
You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Name*
Mail*
Website*