Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #16

Տրվեց հունվարյան հանդիպումների մեկնարկը։ Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի և ֆիլմադարան ակումբի մասնակիցների, սովորողների հետ հանդիպմանը:

  • Հանդիպման օրը՝ հունվարի 11, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Օրվա հյուրերը՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմ.

Գարեգին Զաքոյան — փառատոնի տնօրեն

Արթուր Վարդիկյան — ծրագրերի տնօրեն

Վահան Խաչատրյան — փառատոնի համակարգող

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Շրջայց Քոլեջի լաբորատորիաներով, Խաղողի և գինու դպրոց,սեղանատուն,կացարան
  • Քննարկում
  • «Հոգատարություն» նախագծի ներկայացում
  • Մասնագիտական խորհուրդներ ակումբի անդամներին
  • Հետագա համագործակցություն
  • Գինու համտես
  • Հյուրասիրություն

ՖԻԼՄԱՑԱՆԿ.

  • ԱՇՈ — ռեժիսոր՝ Ջաֆար Նաջաֆի, Իրան, 2019թ․, 30ր․
  • ՕԲՈՆ — ռեժիսորներ՝ Անդրե Հյորման, Աննա Սամո, Գերմանիա/ Ճապոնիա, 2018թ․, 15ր․
  • ԱՔԱԴԻԱՆԱ — ռեժիսորներ՝ Գիյոմ Ֆորնյե, Սամուել Մատյո, Յանիք Նոլին, Կանադա, 2019թ․, 10ր․
  • ՑԱՎԸ ԻՄ — ռեժիսոր՝ Ֆարշիդ Ախլաղի, Ավստրալիա, 2018թ․, 13ր․
  • Ուջանի կինոդպրոցի ֆիլմերը, 2020թ․, ընդհանուր տևողությունը՝ 10 րոպե:

Ամբողջական նյութին ծանոթացեք ակումբի բլոգում։

Ֆիլմադարան
You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Թողնել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 
Name*
Mail*
Website*