Վաճառքի կազմակերպում. դիջիդասընթաց #4

Այսօր ուզում եմ մի փոքր պատմել իմ առաջին դիջիթեքի մասին։ Եթե անկեղծ լինեմ, երբեք չէի լսել նման ծրագրի մասին, այն նորություն էր ինձ համար։ Մեր՝ ուսանողներիս , մասնակցությունը պարտադիր էր, և որոշեցինք բաց դասի տեսքով ներկայացնել “Վաճառքի մեխանիզմներ” թեման։ Ընտրության հարցում մի փոքր դժվարանում էինք, և դիմեցինք ընկեր Ելենայի օգնությանը։

Որոշ ժամանակ առաջ, արդեն կաազմակերպվել էր նման թեմայով բաց դաս առաջին և երրորդ կուրսեցիների մասնակցությամբ, և որոշեցինք թեմային մանրամասն ծանոթացնել երկրորդ կուրսի ուսանողներին։ Իմ կարծիքով, այն բավականին արդի է այսօր և հետաքրքիր է յուրաքանչյուրին, անկախ մասնագիտությունից և տարիքից։

Դերային խաղը տեսեք տեսանյությում:

Առաջին քայով պետք է ներկաներին ինֆորմացնեինք թեմայի մասին։ Նյութի ներկայացումից հետո, դերային խաղի միջոցով պետք է փորձեինք ավելի լավ ընկալել հաճախորդի տեսակները, գնորդ-վաճառող փոխհարաբերությունները, ինչը, իմ կարծիքով՝ ստացվեց։ Դերային խաղի էությունը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր ուսանող պետք է ստանձներ գնորդի կամ վաճառողի դերը և փորձել այս կամ այն ապրանքը վաճառել։ Կարող եմ ասել, որ բավականին ուսուցողական խաղ էր, կային այնպիսի ուսանողներ, ովքեր հրաշալի կատարում էին իրենց դերերը։ Խաղի մեջ կարողացանք ներգրավվել նաև ընկեր Մարիամին և ընկեր Նելլիին։

Ծիծաղելի դեպքեր նույնպես տեղի ունեցան։ Ուսանողներից մեկը փորձում էր վաճառել հեռախոս՝ բավականին բծախնդիր հաճախորդի։ Նա վաճառքի ընթացում օգտագործեց մտացածին բրենդ՝ iPhone-ը փոխարինելով Hayphone-ով, իսկ ապրանքանիշի լոգոյի կծած խնձորը՝ պճղովի դեղձով։

Կարծում եմ, բավականին հետաքրքիր և ուսոցողական հանդիպում իրականացրինք։ Իհարկե կային թերություններ, սակայն վստահ եմ, որ հաջորդ նմանատիպ ծրագիրը կլինի ավելի հետաքրքրաշարժ, ինֆորմատիվ և բազմաբովանդակ։

Ֆոտոպատումն ու ավելին՝ Լիլի Մովսեսյանի բլոգում, Էլեն Հովսեփյանի բլոգում, դասավանդողներ Նելլի Գեղամյանի և Ելենա Օհանյանի բլոգներում։

Բնագիտատեխնիկական, Դիջիթեք, Հունվար, ձմեռային ճամբար, Նախագծեր, Ստուգատեսներ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*