Ի՞նչպես պատրաստել թրենդային մազակալներ․ դիջիթեք #8

«Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի երկրորդ կուրսի սովորողները հետաքրքիր և աղջիկների համար անհրաժեշտ հայտ էին ներկայացրել, որի շնորհիվ իրականացավ այսօրվա հմտությունների փոխանակման փորձը։ Միջին և Հյուսիսային դպրոցների  սովորողները՝ Հասմիկ Ուզունյանի, Անժելա Բլեյանի հետ միասին Մերի Խանջյանի Կարի արհեստանոցում էին։

Այստեղ տիրում էր հաշտ,խաղաղ,եթերային մթնոլորտ։ Բոլորը,նույնիսկ ովքեր առաջին անգամ էին ծանոթանում արհեստանոցին, կարծես գիտեին թե ինչ և ինչպես պիտի կատարեն,իրենց օգնական պետք չէր,պետք էր միայն խորհրդատուներ։

Սովորողների հիացմունքն ու զարմանքը, երբ տեսնում են,շոշափում, իրենց իսկ ձեռքով ստեղծում մի փոքրիկ կտորից գեղեցիկ մազակալ՝ անսպառ հպարտությամբ լցված։ Մենք հաճույքով նորից ու նորից կսպասենք ձեզ,համեցեք։

Աղբյուրը՝ Ձեռագործի ակումբի բլոգ։

Լուսաբանումներ՝

 

Դիջիթեք

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*