Մասնաժողովի նիստ

2020թ․ հունվարյան ճամբարի գնահատման վերլուծության հիմքի վրա 2021թ․ հունվարյան ճամբարում սովորողների և մանկավարժական աշխատողների գործունեության գնահատման կարգեր

Ճամբարային գործունեության նախագծեր՝ Ուսումնական հունվար

Ճամբարային գործունեության ծրագիրը՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգում

Ճամբարային գործունեության ամփոփում

  • Ուսանողների հաշվետվություն
  • Դասավանդողների հաշվետվություն
  • Ստուգատեսային գործունեության ամփոփում
  • Քոլեջի հունվարյան գործունեության ամփոփում
  • Մասնագիտական գործունեության հաշվետվություն
  • Ձմեռ պապ մրցանակակիր սովորողներ
  • Ձմեռ պապ մրցանակակիր դասավանդողներ

Քոլեջում ստուգատեսային հունվարյան ճամբարի 2021-ը իսկապես կենդանի է: Կենդանի է սովորողների ոգևորությունը և մասնակցությունը: Դիջիթեք 2021 հնարավությունների ցուցադրելու լավ հարթակ և հնարավորություն ստեղծեց:  Սովորողները կարողացան իրենց մասնագիտական ինքնուրույնությունը հրապարակային դարձնել: Միշտ խոսում, քննարկում էինք ստուգատեսների շուրջտարյա լինելու հարցի մասին, բայց դրանց կազմակերպումը կարծես արդեստական էր ստացվում: Այսօր ունենք արդեն փետրվարյան նախագծերի շարունակությունը: Սովորողները իրենց սեմինար-պարապմունքների նախագծերն ունեն, որը շարունակվելու է փետրվարին, մարտին…սա ամենակարևորն է:
Հունվարը ստացվեց մասնագիտական գործունեության իրագործման մասով նույնպես: Ազգագրական փառատոնը լավ հարթակ դարձավ, որտեղ կարի արտադրության ուսանողները ստեղծեցին և շարունակում են աշխատել ազգային կերպար-հագուստների ստեղծման աշխատանքների վրա:
Կենդանացել է և ապրում է մաթեմատիկական գործունեությունը, որը խնդիր էր 2020-ին:
Ուզում եմ հատուկ նշել Թամար Ղահրամանյանի աշխատանքների մասին: Առավել կարևորելով պատվելի Թամարի ոգևորված աշխատանքի առկայությունը:
Կցված են 2020 թվականի արդյունքները:
2021-ի Քոլեջի աշխատանքային աճը տեսանելի է:
Ուսուցչական աշխատանքային զույգեր ունենք, որոնց աշխատանքը հետաքրքիր հաջողեց՝

  • Ելենա Օհանյան-ՆելլիԳեղամյան մասնագիտական զույգ
  • Մարիամ Մխիթարյան-Սուսան Ամուջանյան մասնագիտական զույգ
  • Մարիամ Քալանթարյան-Դիանա Ասրյան մասնագիտական զույգ

Եվ վերջում, գուցե ամենակարևորներից՝ սովորողների ինքնուրույն-ինքնակազմակերպվող աշխատանքը: Երբ սովորողների զգալի խումբ գիտի իր անելիքը, և աշխատում է աշխատանքային ստուգատեսային ռիթմով:

2020 թվականի ստուգատեսային հունվարին ունեցել ենք նման պատկեր՝

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*