Ընդունելություն Քոլեջում

2021-2022 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ 010 74 00 22, 077 09 28 48

Սիրելի՛ դիմորդ սովորողներ, Ձեզ ենք ներկայացնում 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության փաթեթը:
Ծանոթացե՛ք ուսումնական պլաններին, ուսումնական պլաններով որոշված կարգերին, ուսումնառությանն առընչվող այլ փաստաթղթերի:

Քոլեջի միջավայրը՝

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝  արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։

Ակումբային հարթակներ. Վերնատուն և Համտեսարան

Ընդունելության կարգ՝

Ընդունվելու համար պարտադիր է հեռավար-առցանց «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցությունը: Ճամբարը կազմակերպվում է  Քոլեջում ՝ հունիսի վերջին շաբաթից սկսած՝ ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված նախագծային ուսուցման ստուգատեսի, կրթահամալիրային բաց նախագծի ստեղծագործական հավաքները, 3-5-օրյա արշավախմբային ճամբարները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարին, նախագծին (նաև՝ հեռավար) մասնակցությունը էլեկտրոնային գրանցում է ստանում, արդյունքներն ամփոփվում են սահմանված ձևաթղթով և սովորողի բլոգում։ Գրանցվում են՝

  • հեղինակային կրթական ծրագրի սովորողին անհրաժեշտ պարագաների և պիտույքների առկայությունը, այդ թվում՝ դպրոց բերվող անհատական համակարգիչ, տանը՝ համացանց, անհատական թվային այլ միջոցներ, անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացներին անհրաժեշտ գործիքներ,
  • սովորողի ներառման ցուցանիշներ, այդ թվում նաև՝ քայլելու, բարձունք հաղթահարելու, ինքնասպասարկման, հանրօգուտ աշխատանքի.
  • սովորողի հրապարակած հաշվետվությունը, դպրոցի ընտրության հիմնավորումը։
  • Ընդունելության համար հիմք են ծառայում «Մուտք կրթահամալիր»  համակարգողի երաշխավորությունը, սովորողի հաշվետվությունը, հիմնավորումը, թե ինչու է ուզում սովորել կրթահամալիրում:

2021-2022 ուսումնական տարի
Միջին մասնագիտական կրթություն

  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3.5 և 2.5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ խմորման տեխնոլոգ
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ վեբ դիզայներ
  • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ դաստիարակ՝ նախադպրոցական կրթության
  • Գրադարանային գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի).ուսումնական պլան: Որակավորումը՝ գրադարանավար
  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման մենեջեր
  • Զբոսաշրջություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3 և 2 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ մասնագետ՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման
  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (4 և 3 տարի). ուսումնական պլան:: Որակավորումը՝ հաշվողական տեխնիկայի եւ համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման տեխնիկ
  • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ լուսանկարիչ
  • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3.5 և 2.5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ հագուստի մոդելավորող-նախագծող
  • Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով (3,5 և 2,5 տարի). ուսումնական պլան: Որակավորումը՝ տեխնոլոգ՝ հացթխման մակարոնեղենի, հրուշակեղենի արտադրության

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն հիմնական կրթության հիմքով
Ուսուցման տևողությունը 3 տարի

  • Ոսկերչություն: Որակավորումը՝ ոսկերիչ
  • Բրուտագործություն: Որակավորումը՝ պատրաստող` խեցեգործական
    գեղարվեստական իրերի
  • Հացթխման արտադրության տեխնոլոգիա: Որակավորումը՝ հացթուխ
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն:

Մեր ուսանողները

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն միջնակարգ կրթության հիմքով
Ուսուցման տևողությունը 1 տարի

  • Գինեգործություն և հյութերի արտադրություն: Որակավորումը՝ վարպետ` գինու և հյութերի
    նախնական արտադրության
  • Պարտեզապուրակային գործ: Որակավորումը՝ այգեպան
  • Կարի արտադրության տեխնոլոգիա: Որակավորումը՝ դերձակ
  • Այգեգործություն: Որակավորումը՝ այգեգործ
  • Բրուտագործություն: Որակավորումը՝ պատրաստող` խեցեգործական
    գեղարվեստական իրերի
  • Հացթխման արտադրության տեխնոլոգիա: Որակավորումը՝ հացթուխ
  • Խոհարարություն: Որակավորումը՝ Խոհարար
  • Ոսկերչություն: Որակավորումը՝ ոսկերիչ
  • Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքեր: Որակավորումը՝
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն: Որակավորումը՝

Մեր դասավանդողները

Փաստաթղթեր՝

Դիմորդը  պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • Ծննդյան վկայականի պատճեն
  • Հիմնական կրթության վկայականը
  • Սոցքարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Չորս լուսանկար 3×4 չափսի
  • Ծնողի անձնագրի պատճեն

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Ընդունելություն

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*