Հայրենագիտական մասնագիտական ճանապարհորդություն դեպի Արագածոտնի մարզ

10.04.21 Արագածոտնի մարզի եկեղեցիներ, հնավայրեր, վանքեր: Այս ճանապարհորդությունը կազմակերպվեց Տիգրան Զոհրաբյանի կողմից, և որին մասնակցեցին մեր աշխարհագրության դասավանդող Գայանե Սարգսյանն և ես: Ճանապարհորդության նպատակն էր զբոսաշրջության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին տրամադրել տեղեկատվություն այս մարզի պատմամշակութային հուշարձանների, զբոսաշրջային խմբերին այդ հուշարձանները ներկայացնելու, ինչպես նաև ուղին նախագծելու վերաբերյալ: Ուսանողները ճանապարհորդության ընթացքում պետք է ուշադիր լինեին Տիգրանի կողմից ներկայացրած ցանկացած տեղեկատվությանը, քանի որ յուրաքանչյուր տրված նյութ մասնագիտական էր և արդիական:

Ճանապարհորդության յուրաքանչյուր կանգառ և Տիգրանի կողմից ներկայացված տեղեկությունների մեծ մասը ներգրավված են ներքոհիշյալ տեսանյութում: Նշեմ, որ տեսանյութը պատրաստելիս առաջնորդվել եմ այն հանգամանքով, որ ֆիլմը կդիտվի որպես մասնագիտական նյութ, որոշ փոքր մասեր ստիպված եղա ծածկել երաժշտությամբ, քամու կողմից ստեղծված աղմկի պատճառով: Մնացածը Տիգրանի կողմից ներկայացված մասնագիտական նյութերն են, որոնք ինձ համար էլ շատ օգտակար համարեցի:

Ճամփորդություններ

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*