Կլոր սեղան-«Խոսող գիրք»

16 նոյեմբերի, ժամը 13:00-ին հրավիրում ենք կլոր սեղան-քննարկման, թեման  ՝«Խոսող գիրք»:

Ձեզ ենք ներկայացնելու  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների նախագծային աշխատանքի արդյունքը։

Սա մեր 2-րդ «խոսող գիրքն» է։ Հեքիաթները հնարա­վոր է ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։

Աշխատանքը քոլեջի թարգմանության և զբոսաշրջության բաժնի ուսա­նողների՝ Գոհար Գաբրիելյանի, Պայծառ Հարություն­յանի, Անուշ Աղաջանյանի, Սուսաննա  Կիրակոսյանի, Սեդա  Սեդրակյանի, Անժելա Շամոյանի և նրանց ուսուցիչների՝ Գ. Թերզյանի ու Ա.Մելքոնյանի նախագծային աշխատանքի արդյունքն է։

Գիրքը «խոսում» է Գոհար Գաբրիելյանի (անգլերեն) և Պայծառ Հարությունյանի (հայերեն) ձայներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով