Ամփոփում ենք շաբաթը

Անցնող շաբաթը հագեցած էր: Քոլեջի 5 տարեկաններն առաջին անգամ այցելեցին Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան: Հանդերձարանում զգեստափոխվելուց, ցնցուղ ընդունելուց հետո ընկեր Քրիստինեի հետ նախավարժանք արեցին, և սկսվեց լողի իրական հրճվանքը: 5 տարեկաններից շատերն արդեն լողում են թևիկներով:
Այս շաբաթ մեր Ալիսիան դարձավ 5 տարեկան: Քանի որ այդ օրը նա բացակայում էր, ընկերները նրան մեդիաշնորհավորանք ուղարկեցին:
Իսկ ընկեր Աննայի հետ հետաքրքիր շնչառական խաղ խաղացինք, որը նպաստում է շնչառական մկանների ամրապնդմանը, ներշնչման և արտաշնչման փուլերի տարբերակմանը:
Կրթական շքերթին սպասում էինք մեծ ոգևորությամբ: Քոլեջի ներքին բակում Քոլեջի և Արևելյան դպրոցի 5 տարեկանները միասնական երգերով, ընթերցումներով, ռիթմիկ ծափերով իրականացրեցին սեպտեմբերյան առաջին ստուգատեսը: Իսկ օրվա առավել բարձր տրամադրությունն ապահովեց պաղպաղակի հյուրասիրությունը:

«Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների ուսուցում

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*