Նախագծեր․ Սեն Միքայելյան

Կրթահամալիրի թվային միջոցների վերանորոգում, ծրագրային սպասարկում․ նախագիծ

Մասնակիցներ – Քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի սպասարկում» մասնագիտական խմբի 1-4 — րդ կուրսի ուսանողներ։

Նպատակը՝ ուսանողներին ներկայացնել կրթահամալիրում առկա թվային միջոցները, դրանց վերանորոգման հետ կապված լուծումները։ Ապահովել ուսանողների անմիջական մասնակցությունը վերանորոգման աշխատանքներին՝ անվտանգ միջավայրում։

Ուսանողները ծանոթանալու են համակարգչային բոլոր կոմպոնենտներին, դրանց փոխարինման առանձնահատկություններին։ ՏՏ լաբորատորիայում մասնագետների հետ քանդելու և հավաքելու են համակարգիչներ, նոութբուքներ, դինամիկներ։


Նոութբուք-նեթբուքների մայրասալիկի(մայր պլատա) կոմպոնենտների փոխարինում․ նախագիծ

Մասնակիցներ – Քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի սպասարկում» մասնագիտական խմբի 1-4 — րդ կուրսի ուսանողներ։

Նպատակը՝ ուսանողներին ծանոթացնել մայրասալիկի կառուցվածքին, կոմպոնենտների զոդման պրոցեսին։

Ոսանողներն անմիջական մասնակցություն են ունենալու նոութբուք-նեթբուքների մայրասալիկների վրա տարբեր էլեկտրոնային կոմպոնենտների(կոնդենսատոր, դիոդ, ռեզիստոր, դրոսսել) և միակցիչների(Power jack, USB, audio jack, RJ45) զոդման աշխատանքներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով