
Մայիսյան հավաք. օր երկրորդ
Այսօր մայիսյան հավաքի երկրորդ օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Այնուհետև դասավանդողների, սովորողների և ծնողների մի խումբ հավաքվեցինք Խառնարանում: Այնտեղից սկսվեց շրջայցը կրթահամալիրի տնօրենի հետ: Երթուղին հետևյալն էր՝ Մայր դպրոց-արևմտյան դպրոց-պարտեզ- Ագարակ:
Միջին և ավագ դպրոցի սովորողները ներկայացնում էին տարբեր մարզական խաղեր: Հետաքրքիր էր հետևել թե ինչ ոգևությամբ էին նրանք խաղում մեր ավանդական հայկական խաղերը:
Հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Արևմտյան դպրոց — պարտեզ: Յուրի Բախշյանի այգում 2-րդ դասարանի սովորողները անցկացնում էին իրենց դասաժամը: Նման բացօթյա պարապմունքների՝ անգլերենից, մայրենիից, տեխնոլոգիայից, ականատես եղանք դպրոց-պարտեզում: Այնուհետև եղանք Ագարակում: Շրջեցինք, ծանոթացանք Ագարակի նոր բնակիչների հետ: Ողջունելի է, երբ կրտսեր և միջին դպրոցի սովորողները սիրով աշխատում են բարեկարգման աշխատանքների վրա և խնամում կենդանիներին: Կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցը ամփոփվեց բացօթյա ճեպազրույցով՝ Արևմտյան դպրոց-պարտեզի այգում:
More Stories
Սեբաստացիական մայիս
Որպես եզրակացություն ցանկանում եմ ասել, որ մայիսը շատ կարևոր ամիս է Սեբաստացիների կյանքում, քանի որ հենց ա՛յս շրջանում ենք ամփոփում...
Մայիսյան հաշվետվություն
Ամփոփելով մայիսյան 17-րդ հավաքը՝ առաջակում եմ կարդալ հաշվետվությունս իմ բլոգում։
Կլոր սեղան – ամփոփում Քոլեջում
Երեկ՝ մայիսի 18-ին, Քոլեջի վերնատանը մայիսյան հավաքի շրջանակում կլոր սեղան-ամփոփում էր՝ նվիրված հայերենով, ռուսերենով ու անգլերենով արված Քոլեջի տարատարիք սովորողների...
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփումներ
Քոլեջի բարձր կուրսերի սովորողների կիսամյակային հաշվետվություններին կարող եք ծանոթանալ իրենց բլոգներում։ Էլեն Հովսեփյան Լիա Մովսեսյան Սոֆի Առաքելյան Ջուլիա Ասրյան Թամար...
Քոլեջի հյուրատան խոհանոցի անցուդարձը
Ծնողակսն համայնքի հետ պատրաստում ենք ժինգյալով հաց։ Նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին նախորդ օրը. փնտրել, ընտրել, գնել էինք անհրաժեշտ կանաչիները, պատրաստել...
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփումներ
Քոլեջի տարատարիք սովորողները շարունակում են ներկայացնել իրենց կիսամյակային հաշվետու պատումները։ Էրիկ Սմբատյան Շողեր Շամենկովա Միլենա Մարտիրոսյան Արմինե Հովհաննիսյան Քնարա Հովհաննիսյան...