Ձմեռային ուսումնական, նախագծային ճամբար 2018

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրացույց

Դեկտեմբերի 30 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագիծ
Հունվարի 5-6 — Սուրբ Ծնունդ
Հունվարի 8 — ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-26 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
Հունվարի 15-19 — գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. կլոր սեղաններ, համերգ-ցուցադրություններ

Հունվարի 22-26  — ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
Հանրակրթական Դիջիթեք 2016. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
մարմնամարզական նախագծերի
ձմեռային մարզական խաղերի

Հունվարի 27-28 — ձմեռային մարզական խաղեր, ճամփորդություններ՝ նվիրված ՀՀ բանակի օրվան
Հունվարի 29 — ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ
Հունվար-փետրվար — հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային փուլեր

Հունվարի 8-23 — Քոլեջի 1-4-րդ կուրսերի ստուգարքներ, մոդուլների ամփոփում, ուսանողների փորձառություն, ցուցադրություններ

Ուսումնական աշխատանքի ուղղությունները 

——————————————————————————————————————————————————————————————————————-

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 8-ից-26-ը մեկնարկում է ամենամյա նախագծային-ստուգատեսային բաց հավաք-ճամբարը:

Ճամբարային նախագծային խմբերը կարող են գիշերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում՝ նախապես ուղարկելով մասնակցության հայտ:

Ճամբարականները կներառվեն ուսումնական նախագծերում, կմասնակցեն ճամփորդությունների, քաղաքային պարատների, կունենան տեխնոլոգիայի գործնական հմտությունների դասընթացներ, մեդիահմտությունների ուսուցողական նախագծեր:

Կլինեն պարային մենամարտեր-ելույթներ, ազգային երգի, պարի, պարերգի ուսուցում, մարզական հանդիպումներ՝ սուսերամարտ, նետաձգություն, ձիասպորտ, հեծանիվ, լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ձմեռային մարզական խաղեր՝ սահք, դահուկավարություն:

Հրավիրում ենք Հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական հաստատությունների սովորողներին-ուսուցիչներին հրավիրում ենք խմբով կամ անհատապես՝  մասնակցելու նախագծային ճամբարին, հունվարյան բաց ստուգատեսներին:

Հունվարյան նախագծեր, խմբեր և խմբերի ղեկավարներ.

  1. Նվարդ Սարգսյան
  2. Մարինե Մկրտչյան
  3. Թերեզա Թումանյան
  4. Թամարա Հարությունյան
  5. Մերի Խանջյան
  6. Մանիկ Պողոսյան
  7. Սոֆյա Այվազյան
  8. Անահիտ Մելքոնյան
  9. Կարինե Պետրոսյան
  10. Թամար Ղահրամանյան
  11. Շողիկ Պողոսյան
  12. Սուսան Ամուջանյան
  13. Տիգրան Պարսիլյան
  14. Քրիստինե Սահակյանց
Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*