Այսօր էլ այսպես…

Այսօր մեկնարկեց նախագծային ուսումնական շաբաթը: Կարի-մոդելավորման և մեկամյա ուսուցման սովորողները ունեցան շատ հագեցած և բովանդակալից օր: Առավորյան պարապմունքից հետո անցանք մեր նախագծերի իրականացմանը: Քոլեջի 2-4 տարեկանների խմբի սաների համար նվերների տոպրակներ ձևավորեցինք,  կատարեցինք մեր հերթական պատվերը(Գեղարվեստի դպրոցի համար ներքնակ-աթոռակներ): Ընկեր Թերեզայի հետ ներկա գտնվեցինք Արևմտյան դպրոցի «Ամանորյա ղողանջներ» համերգին: Նվեր-թաղարներ պատրաստեցինք տիկին Շողիկի հետ: Օրը շատ ուրախ և տոնական անցավ:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Առավոտյան ընդհանուր պարապմունք
Next post Ամանորյա ձևավորումներ