Մուտքի ձմեռային ճամբար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը հայտարարում է հունվարյան մուտքի ճամբարի մասին
Նրանց, ովքեր միջին մասնագիտական այլ հաստատություններից «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ տեղափոխվելու կամ 2018-2019 ուստարում քոլեջ ընդունվելու մտադրություն ունեն։
Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրով մասնագիտական ուսուցման միջավայրին, կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։
Հարգելի դիմորդ, 9-րդ, 10-12-րդ դասարանցի, հունվարյան նախագծային ճամբարի ընթացքում Քոլեջում «Մուտք կրթահամալիր» ճամբարին կարող եք մասնակցել հունվարի 8-12-ը, 15-19-ը կամ 22-26-ը։ Մասնակցության համար հարկ է լրացնել էլեկտրոնային հայտը:
Ճամբարի բովանդակությունը
- սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
- մեդիահմտություններ. բլոգավարություն
- երգ-պար-պարերգ
- մարզական գործունեություն
- ընթերցում
- ճամփորդություն
- մեդիաուրբաթ-համերգ
Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (094) 132026, գրեք [email protected] հասցեով։
More Stories
Ձմեռային ազգագրական փառատոն․ աշխարհի ժողովուրդների դիցաբանություն
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Քոլեջի 2-րդ կուրսեցիներն ուսումնասիրում էին աշխարհի տարբեր ժողովուրդների դիցաբանությունները, համեմատում, հետազոտում, տեսանյութեր ու ձայանգրություններ անում։ Առաջարկում...
Շրջիկ ֆիլմադարանը կրթահամալիրի հարավում
Ֆիլմադարանը հեաքրքիր հանդիպում ունեցավ Հարավային դպրոցի սովորողների հետ։ Այս անգամ քննարկում էինք «Ձկնկուլը» ֆիլմը։ (ավելին …)
Գորիսի բարբառով ընթերցումներ Արևելյան դպրոցում
Հունվարի 25-ին Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտության մի փոքրիկ խումբ «Սովորող-սովորեցնող» նախագծով Գորիսի բարբառով հեքիաթներ, առակներ ու անեկդոտներ կարդաց Արևելյան դպրոցի...
Դիջիթեք 2023․ Սովորող-սովորեցնող նախագիծ
Քոլեջի սովորող Քնարա Հովհաննիսյանը կիսվում է իր գիտելիքներով կրտսեր ընկերների հետ։ Նախագիծը՝ Քնարա Հովհաննիսյանի բլոգում Ֆոտոլուսաբանումը՝ Սոֆի Առաքելյանի (ավելին …)
Ազգագրական փառատոն․ կարդում ենք Գորիսի բարբառով
Ազգագրական փառատոնի շրջանակում ճամբարային այս օրերին Քոլեջի սովորողներն իրենց ձայնագրություններում և տեսանյութերում կարդում են առակներ ու անեկդոտներ Գորիսի բարբառով։ Ունկնդրեք...
Շրջիկ ֆիլմադարանը արևմտյան դպրոցում
Շրջիկ ֆիլմադարանի հերթական կանգառը Արևմտյան դպրոցն էր։ Նախագիծը՝ Քոլեջի սովորող Քնարա Հովհաննիսյանի բլոգում։ Լուսաբանումը՝ Սոֆի Առաքելյանի