Ճամբարային երկրորդ օրվա քրոնիկոն

Օրն սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Քոլեջի մեծով ու փոքրով   Սուրբ ծննդյան ավետիսների  ուսուցմամբ պատրաստվում ենք առաջիկա մեդիաուրբաթին:  Հետո ամեն ջոկատ իր ջոկատի ղեկավարի հետ անցավ աշխատանքային գործունեության:  Սովորողների մի մեծ խումբ դիտում ու քննարկում էր Մարդու իրավունքների տեսանյութերի հայերենով տիտրավորված ֆիլմերը:  Բուսաբուծության լաբորատորիայում սովորողները զբաղված էին ձկներին  կերակրելով ու  բույսերի խնամքով:  Տեխնոլոգները պատրաստվում էին  «Հարսանիք ագարակում»  նախագծին:  Նախադպրոցական ուսուցման սովորողները  2-4 տարեկանների ընթերցարանի համար նյութեր էին ընտրում ու քննարկում: Կարի և մոդելավորման արհեստանոցում  ուսանող աղջինկերը  հագուստի հերթական  նախագիծն են անում:

Անի Հովհաննիսյան, Քոլեջ, 3-րդ կուրս

Լուսանկարները՝  Թամար Ղահրամանյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ձմեռային ճամբարի մեկնարկ
Next post Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսուցման ամփոփիչ ստուգում կազմակերպելու կարգը