Սեբաստացիները Բակուրիանիում

Այսօր արթնացանք սպորտային տրամադրությամբ և առավոտն սկսեցինք թեթև վազքով։

Այնուհետև զբոսնեցինք Բակուրիանիում և գտանք այն, ինչ անհրաժեշտ էր մեր օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Չնայած թեթև ձյանն ու քամուն` ճոպանուղի նստեցինք և վայելեցինք Բակուրիանիի գեղեցկությունը։ Ակտիվ հանգստից հետո`  հանդիպում ունեցանք մանկավարժների հետ, ներկայացրեցինք կրթահամալիրի գործունեությունը։ Մեր շփումը մասնակիցների հետ երգի և երաժշտության լեզվով էր։ Սեմինարի ավարտից հետո երգեցին, պարեցինք, մեծ ու փոքր մի լավ ուրախացանք մինչև ուշ գիշեր։ Օրն ավարտեցինք հրավառությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post «Ատամհատիկի» ծեսին ընդառաջ
Next post Առավոտյան տոնական պարապմունք