Ձմեռային ուսումնական ճամբար15.01.2018

Օրն սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով:
9.30-11.30-ին  Մանիկ Պողոսյանն իր ջոկատով ջերմոց-լաբորատորիայում անցկացրեց նախագծային պարապմունքի առաջին մասը: «Կանաչ անկյուն» նախագծի մասնակիցներ էին քոլեջի 1-ին կուրսի  ուսանողները: Կարի և մոդելավորման լաբորատորիայում նախադպրոցական կուրսի ուսանողների համար, ըստ «Հունվարիկները և ճնճուղները» նախագծի, սկսվեցին զգեստների չափագրումները և կիրառական իրերի պատրաստումը: Քոլեջ այցելեցին նաև Շուշան Ալեքսանյանը՝ Արևմտյան դպրոցի  և Հասմիկ Պողոսյանը՝ Հարավային դպրոցի  ճամբարային ջոկատներով, շրջեցին տարածքով: Եղան Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում, ցանեցին, տնկեցին, իրենց հետ բույսեր տարան դպրոց և տուն:

 

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*