Մեր առաջին հանդիպումը Վրաստանի սովորողների հետ

Վրաստանի սովորողների ու դասավանդողների խումբն արդեն Արևմտյան դպրոց-պարտեզում էր, երբ մենք գնացինք: Ես, Էմման ու Գոռը ծանոթացանք նրանց հետ, բայց իմ ռուսերենի չիմացությունը դժվարացրեց նրանց հետ շփումը: Բայց մեզ այնքան դուր եկավ նրանց խումբը, նրանց անմիջականությունը, որ, վերադառնալով քոլեջ, պատմեցինք մեր տպավորությունները ու ցանկություն հայտնեցինք նորից միանալ խմբին: Այդպիսով, գնացինք  զբոսնելու վրացական խմբի հետ: Այսօր նրանք հոգնած էին, այդ պատճառով, համ էլ Բանգլադեշը տեսնելու նպատակով, քայլեցինք միայն Բանգլադեշում: Հավանաբար սահադաշտ էլ կգնանք միասին, Երևանում քայլելու, միասին մի քանի օր լինելու: Նրանք լինելու են նաև քոլեջում: Ուրախ եմ, որ կունենամ նոր ընկերներ:

Ալյոնա Ղազարյան, Գաբրիելյան Էմմա

Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Երաժշտական բլբլոց
Next post Հեքիաթասաց ընկեր Օլյան