ճամբարային այսօրը ագարակում

Այսօր՝ առավոտյան պարապմունքին հարսանյաց երգերը երգելուց հետո, քոլեջի սովորողներով ու դասավանդողներով  գնացինք ագարակ   «Իսկական հարսանիք ագարակում»նախագծի նախապատրաստական աշխատանքների համար:

Ի՞նչ սիրուն էին ձիերը:  Մենք նկարվեցինք, հետո տղաները՝ Գոռը, Սամվելը, Աշոտը,  օգնեցին ընկեր Խորենին: Ագարակում էին նաև Արևմտյան դպրոցի փոքրիկները: Նրանք ձի նստեցին, ընկեր Լուսինեն ուղեկցում էր ձիավոր փոքրիկներին:  Ապա ագարակ եկան կրթահամալիրի բոլոր օղակներից, որովհետև հանդիպելու էինք Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Բագրատ Երիցյանին, ով ազգային խաղերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ տվեց մեզ: Դիտեք նկարաշարը:

Աննա Աղամալյան, Քոլեջ, 1-2 կուրս

Լուսանկարները՝ Թամար Ղահրամանյանի

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*