Գյումրին մեզ դիմավորեց արևոտ ու ձյունածածկ

Առավոտյան՝ լուսումութին, երբ քաղաքը դեռ քնած էր, հավաքվեցինք Երևանի երկաթուղային կայարանում։ Գյումրի գնացող գնացքն արդեն կառամատույցում էր։ Իրար բարի լույսով ողջունող գյումրեցիները հետաքրքրասեր հայացքներով էին ուղեկցում մեր աղմկոտ ու բազմամարդ խմբին։

Ճանապարհն անցնում էր մի քանի մարզի տարածքով։ Երևանից դուրս գալուց հետո՝ մոտ մեկ ժամ անց,  հասկացանք, որ իսկապես ձմեռ է։ Որքան մոտենում էինք Գյումրիին, այնքան հաստանում էր ձյան ծածկույթը։

Գյումրին մեզ դիմավորեց արևոտ ու ձյունածածկ։

Հանդիպումը թիվ 32 հիմնական դպրոցում շատ հետաքրքիր անցավ։ 7-9-րդ դասարանցիներին ներկայացրեցինք կրթահամալիրը, քոլեջը, մեր նախագծերն ու ծրագրերը, մեր բլոգները, մեր նոր ընկերներին հրավիրեցինք մասնակցելու «Իսկական հարսանիք» ծիսական հանդեսին և «Դիջիտեք» մրցույթին։

Օրն ավարտեցինք քաղաքի կենտրոնում՝ «Պատմական Գյումրիում» զբոսանքով։

Եղանք Գյումրու կենտոնական հրապարակում, Սբ. Աստվածածին («Յոթ վերք») և Սբ. Նշան եկեղեցիներում, զբոսնեցինք Պուշկինի, Թումանյանի, Հյուսիսային փողոցներում, տեսանք քաղաքի հին, պատմական շենքերը, նոր ու վերականգնվող կառույցները։

Գոհար Գաբրիելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Բնագիտական ստուգատես+ Սովորող-սովորեցնող
Next post Հրաշքներով լի աստղացուցարանում