Վերապատրաստվողների մասնակցությամբ

Անի Հովհաննիսյան

Այսօր քոլեջն ընդունեց վերապատրաստվող տնօրենների և դաստիարակների նոր խմբին:
Նրանք շրջեցին լաբորատորիաներում, մասնակցեցին միջին դպրոցից եկած սովորողների նախագծին: «Սովորող սովորեցնող» նախագիծը տեսնելով, նրանք զարմացան, քանի որ միջին տարիքի սովորողները ջերմոց-լաբորատորիայում սովորեցնում էին 5 տարեկաններին բույսերի կտրոններ պատրաստել, միասին աշխատում էին: Հետո Գյումրեցի տիկին Սյուզաննան տեսավ ջերմոցում զարդարվող Կենաց ծառը և մի քանի պատմություն պատմեց Գյումրիում՝ ծառի նշանակության մասին: Քիչ անց տիկին Սյուզաննան կարի և մոդելավորման արհեստանոցում ևս զվարճալի ու հետաքրքիր պատմություններ պատմեց Գյումրիում հարս ուզելու, զգեստների ու նիստուկացի ավանդույթներից: Երբ միասին քայլում էինք դեպի մայր դպրոց, նրանք ասացին, որ մենք ու մեր դպրոցը դրական լիցքեր տվեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ուսումնական ճամբար
Next post Կլոր սեղանի ծրագիր