Ճամբարային քրոնիկոն, 25 հունվարի

«Իսկական հարսանիք ագարակում» նախագծին նախորդող օրն է այսօր, և բնականաբար օրը սկսեցինք հարսանեկան երգերով ու պարերգերով: Մեզ միացան վերապատրաստումների եկած մասնագետները: Երգեցինք, պարեցինք, ապա վերապատրաստվողները եղան մեր դիզայնի ու կարի, մոդելավորման լաբորատորիաներում: Հետո այցելեցին Մայր դպրոց՝ հունվարիկների ամենամսյա ստուգատեսին: Մարմարյա սրահը բազմամարդ էր: Սրահում մեզ հյուրընկալող բոլոր վերապատրաստվողներն էին, ծնողներ և Վրաստանի մեր ընկերները: Ճնճղուկների հագուստներով   երգեցինք, պարեցինք և արտասանեցինք, իսկ վերջում հյուրասիրեցինք ներկաներին 5 տարեկանների պատրաստած ադիբուդիներով: Ներկաները շատ տպավորված էին ստուգատեսի կազմակերպվածությունից:

Այս պահին բիզնես սրահում տեղի է ունենում տիկին Շողիկի հրավիրած կլոր սեղանը, որտեղ իրենց ճամբարային օրերին իրականացրած նախագծերի մասին պատմում են Քոլեջի ուսանողները և Արևելյան դպրոցի սովորողները: Սպասում ենք նաև Խաչիկ գյուղի մեր ընկերներին, ովքեր վաղը մեզ հետ ներկա են լինելու «Իսկական հարսանիքին»: Իսկ Քոլեջի ուսանողներն այսօր ծանոթանում էին մեր հարևան ժողովուրդների՝ պարսիկների, թուրքերի, վրացիների ու եզդիների հարսանեկան արարողություններին:

Նյութը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Լուսանկարները՝  Գոռ Խլոյանի, Թամար Ղահրամանյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Կլոր սեղանի ծրագիր
Next post «Իսկական հարսանիք Ագարակում» 2018