Կարմիր գրիչը` կախարդի գավազան…

Կրթահամալիրի մայիսն այսպիսին է. ըմբոստ, ստեղծագործ, սեփական արժեքներով հիացող, ուսումնական գործն ավելի արձակ ու համարձակ դարձնող…Չափազանցությու՞ն… Անհավատալիորեն չկա… Տպավորիչ ուրբաթ էր, ջերմ-ընկերական շրջայցով, հյուրերով, լանջից լանջ ծնվող առաջարկներով, տանտիրոջ լրջությամբ հյուր ընդունող սովորողով, ծնողով ու դասավանդողով: Էլ ոչինչ չեմ պատմի. կրթահամալիրում բոլոր օրերն են այսպիսին և յուրաքանչյուր օր ունի իր ասելիքը:

Երեկվա խորհուրդը խորին էր և՚ այսօրվա, և՚ վաղվա, և՚ բոլոր ժամանակների սովորող մարդու համար: Իսկապես, տասներկու տարիների մայիսյան փորձամիսը կացնի պես կոտրեց կարմիր գրչի կախարդ մանկավարժությունը, սովորեցրեց առանց դատաստանի սխալվել, իսկ սխալն ուղղել ժպիտով օգնողի ձեռամբ…

Լուսանկարները Սյուզի Մարգարյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Հանդիպում արվեստագետ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ
Next post Սովորում ենք կարել