«Իսկական հարսանիք Ագարակում»

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ագարակում  կայացավ այսքան սպասված «Իսկական Հարսանիքը»։ Նախ հարսն ու փեսան մեկը մյուսին «հնազանդ» ու «տեր» լինելու խոստում տվեցին և Աստծո օրհնություն ստացան «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, որից հետո հարսանեկան իրարանցումը շարունակեցին կրթահամալիրի «Մարմարյա սրահում»։ Ուրախ երգ ու պարից, բազում բարեմաղթանքներ ստանալուց հետո՝ հարսանքավորները, կենդանի երաժշտության ներքո, երգելով ու պարելով տեղափոխվեցինք ագարակ։
Ու, ագարակում սկսվեց իսկական հարսանիք․․․․ երկա՜ր սպասված հարսանիք։ Հարսանիքին ներկա էին ոչ միայն հարսն ու փեսայի ընկերներն ու հարազատները, այլ նաև հյուրեր արտերկրից։ Վ․ Հովհաննիսյանը մեծ ոգևորությամբ մեզ հետ կիսվեց իր աննկարագրելի տպավորությունների մասին։

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*