Առավոտյան ընդհանուր պարապմունք
Փետրվարի 2, ժամը՝ 09.00-09.15
1.Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
2. Կարդում ենք Հովհ. Թումանյան «Իմ երգը»
3. Միասնական պարերգ «Աղչի քո անուն»
4. Միասնական պարուսուցում «Մանդր վերվերի»
5. Բարեկենդանի ծիսական երգ «Գնացեք, տեսեք». Քոլեջի 5 տարեկանների ներկայացմամբ
6. Հայտարարություններ
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Հովհ. Թումանյան
ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
ԱԽՉԻ ՔՈ ԱՆՈՒՆ ԱՍԱ
1.
Ախչի անունըդ ասա, խորոտ կաքվուկ,
Ախչի անունըդ ասա, խորոտ կաքվուկ,
Հագիդ շորերը խաս ա,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
Ֆասիդ փուսքյուլը խաս ա,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
2.
Ախչի քո անուն Նարե, խորոտ կաքվուկ,
Ախչի քո անուն Նարե, խորոտ կաքվուկ,
Մազերդ խառումառ է,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
Մազերդ խառումառ է,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
3.
Ախչի քո անուն Շուշան, խորոտ կաքվուկ,
Ախչի քո անուն Շուշան, խորոտ կաքվուկ,
Հագիդ շորեր խշխշան,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
Հագիդ շորեր խշխշան,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ: