«Ուսումնական Արագածոտն» նախագծային խումբը Աշտարակում

Փետրվարի 8-ին կրթահամալիրի փետրվարյան օրացույցով «Ուսումնական Արագածոտն»  նախագծային խմբով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի արտագնա  աշխատանքը Աշտարակ քաղաքում էր:
Հանդիպումներ եղան Արագածոտնի մարզպետարանում և Աշտարակի քաղաքապետարանում՝ մարզպետարանի կրթության վարչության պետի, մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպումների ընթացքում արվեցին համագործակցության առաջարկություններ, եղան հստակ պայմանավորվածություններ այն մասին, թե ինչպես են կազմակերպվելու մարզի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների դասվարների, երաժշտության մասնագետների և Աշտարակի մանկապարտեզների դաստիարակների ու երաժշտության մասնագետների վերապատրաստումը՝ ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի:

Անի Հովհաննիսյան, Մերի Ավչյան նախադպրոցական կրթություն, 3-րդ կուրս

Նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*