Քննարկում Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջում

Կրթահամալիրի դասավանդողներ Կարինե Մացակյանն ու ես այսօր այցելեցինք  Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջ, որտեղ մարտ ամսին ցուցահանդեսի պատրաստության մշակութային քննարկում էր։ Նախաձեռնությունը ՀՀ ԿԳ նախարարությանն էր: Հրավիրվածները Երևան քաղաքի և մարզերի քոլեջների տնօրեններ էին: Միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրեց հավաքի նպատակը՝ ասելով, առաջիկա ցուցահանդեսը խթան կհանդիսանա արհեստների և արհեստների զարգացմանը, կնպաստի քոլեջների ընդունելությանը, պատանիների շրջանում կմեծանա հետաքրքրությունը արհեստի ու արվեստի նկատմամբ: Լսեցինք մի քանիսի կարծիքները, ապա ներկայացրինք կրթահամալիրը, նախորդ տարիների մեր շրջանավարտների բուկլետները: Արտակ Աղբալյանը նշեց, որ մեր կրթահամալիրում իրեն հետաքրքրել է հատկապես «Լուսանկարչություն» մասնագիտությունը  և առաջարկեց ցուցահանդեսին ներկայանալ լուսանկարչական հետաքրքիր ցուցադրությամբ: Մենք առաջ տարանք մեր ասելիքը՝ թվարկելով  մյուս մասնագիտությունները, երգչախմբերը: Ապա քննարկվեց Թերլեմեզյանի անվան քոլեջում ցուցահանդեսը կազմակերպելու հարցը, մենք առաջարկեցինք այն կազմակերպել կրթահամալիրում, գեղարվեստի ցուցասրահում: Սակայն Աննա Մնացականյանը՝ քոլեջի տնօրենը, մեզ ուղեկցեց քոլեջի ցուցասրահն ու բակը տեսնելու, ասաց, որ հակված է այդտեղ կազմակերպելու: Մինչ այդ հնչել էր կարծիք, որ կարելի է ցուցահանդեսը երեք մասով ներկայացնել՝ ցուցադրություն, թատերական ներկայացում՝ Սունդուկյանի բեմում և երգ-երաժշտություն: Արտակ Աղբալյանն ասաց, որ կարելի է այդ վերջին փուլը կրթահամալիրում անցկացնել: Հետո որոշվեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել նախագծերը՝ ի՞նչ ենք ներկայացնելու, նաև՝ ովքե՞ր են լինելու մեր կողմից հրավիրվածները, հատկապես ձեռնակատերեր, շահագրգիռ մարդկանց:   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Եթերում ԱՐՏբզզանն է
Next post Նախադպրոցական կրթության շրջանավարտների ավարտական նախագիծ՝ «Աշտարակում համայնքային ծես» երկարաժամկետ նախագծի իրականացում օր երրորդ