Բիբլիոթերապիա. «Հոգու դեղատուն»

Գրքեր կարդալու դրական ազդեցության մասին բոլորը գիտեն։ Ընթերցանությունը զարգացնում է մարդուն, հասունացնում, դարձնում ավելի խելացի։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գեղարվեստական գրքերը նաև հոգեբանական ազդեցություն են թողնում և ընթերցանությունը հոգեբաններն օգտագործում են որպես հոգեթերապևտիկ մեթոդ:

Դեռ հին Եգիպտոսում փարավոնի գրապահոցի վրա գրված է եղել. «Հոգու դեղատուն»:
Մասնագետները ոչ միայն ուսումնասիրում են գիրք կարդալու հոգեթերապևտիկ ազդեցության մեխանիզմները, այլ նաև առաջարկում են, թե որ հոգեվիճակում որ գիրքը կարող է ձեզ օգնել։ Պատկերացնո՞ւմ եք, մտնում եք գրադարան-դեղատուն և ասում.
— Ինձ գլխացավի դեմ մի գիրք կտա՞ք։
Կամ էլ՝
— Սիրտս կոտրված է, սիրածս աղջիկն ինձ մերժել է, անպատասխան սիրո համար ի՞նչ գիրք կառաջարկեք…
Բրիտանացի բիբլիոթերապևտներ Էլլա Բերտունը և Սյուզեն Էլդերկինը մի շատ հետաքրքիր գիրք են գրել. «Գիրքը որպես դեղամիջոց։ Շտապ գրական օգնություն՝ Այբ-ից մինչև Ֆե»։ Նրանք այս գրքում այբբենական կարգով դասավորված ներկայացրել են այն հոգեկան ու մարմնական խնդիրները, որոնք հնարավոր է բուժել ընթերցանության միջոցով, ինչպես նաև առաջարկել են համաշխարհային գրականության այն հրաշալի գործերը, որոնք կարող են «դեղամիջոց լինել» դրանց համար։
Թարգմանաբար ներկայացնում ենք գրքի նախաբանը, ինչպես նաև խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ գիրքը, որը համացանցում կա ռուսերեն թարգմանությամբ։
Կարդացեք «Ընթերցասրահ»-ում:

Ամսագրեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*