
«Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության դիպլոմային նախագծերի թեմաները
«Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության դիպլոմային նախագծեր
Աշխատակարգ և ժամանակացույց
Ղեկավարների աջակցությամբ ուսանողները աշխատում են հետևյալ փուլերով.
- Նախապատրաստական աշխատանքի փուլ — մարտի 1-ապրիլի 15
- Թեմային առնչվող գրականության որոնում և ընտրություն,
- Թեմային առնչվող գրականության ուսումնասիրություն, վերլուծություն, տեսական նյութերի փաթեթի կազմում
- Արդյունքների ներկայացում ուսումնական բլոգներում
- Ծագող խնդիրների պարբերական քննարկում ղեկավարների հետ
- Ինքնուրույն գործնական աշխատանքի փուլ –ապրիլի 15-մայիսի 31
- գործնական աշխատանքի պլանավորում
- կոնկրետ գործնական աշխատանքի իրականացում
- արդյունքների ներկայացում ուսումնական բլոգներում
- ծագող խնդիրների պարբերական քննարկում ղեկավարների հետ։
- Թեզի ձևակերպման և պաշտպանության փուլ — հունիսի 1- հուլիսի 5
- Թեզի վերջնական ձևակերպում,
- .Թեզի պաշտպանություն
Թեմաները
- Գործարար հաղորդակցություն և թարգմանություն
- Գործարար էթիկա և էթիկետ
- Գործարար շփման բառապաշար. գործնական և գործարար նամակագրություն (երեք լեզվով)
- Գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման առանձնահատկությունները կրթական հաստատություններում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Թեմաների բովանդակությունը
- Գործարար հաղորդակցություն և թարգմանություն
- Հաղորդակցության առանձնահատկությունները տեղեկատվական դարում։
- Թարգմանությունը՝ որպես միջնորդավորված հաղորդակցություն
- Թարգմանության հնարներն ու առանձնահատկությունները՝ եռալեզու տեքստի վերլուծության հիման վրա։
Գոհար Գաբրիելյան, ղեկավար՝ Գայանե Թերզյան
- Գործարար էթիկա և էթիկետ
- Վարվեցողության կանոնների պատմությունից
- Գործարար վարվեցողություն և արարողակարգ
- Զրույց և գործարար բանակցություններ
- Թարգմանչի միջոցով հաղորդակցում
- Վարվեցողությունը ծառայողական ոլորտում
- Գործարար արարողակարգի առանձնահատկությունները տարբեր երկրներում
- Գործարար և պաշտոնական այցեր և ընդունելություններ
Անուշ Աղաջանյան, ղեկավար՝ Անահիտ Մելքոնյան
- Գործարար շփման բառապաշար. գործնական և գործարար նամակագրություն (երեք լեզվով)
- Գործարար շփում, առանձնահատկությունները
- Գործարար գրագրություն, նամակներ։
- Գործնական նամակների եռալեզու նմուշներ,
- Գործարար գրագրության եռալեզու բառարան
Մարիաննա Տերտերյան, ղեկավար՝ Անահիտ Մելքոնյան
- Գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման առանձնահատկությունները կրթական հաստատություններում. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
- Փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները
- Կրթական հաստատություններում փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները
- Գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
Անի Տեր-Արսենյան, Լիլիթ Գասպարյան
Ղեկավար՝ Լիլիթ Ազիզխանյան