Առավոտյան ընդհանուր պարապմունք

Կարդում ենք Եղիշե Չարենց — Գարունը սիրտ է հուզում…

Անդրադարձ — 1, 2, 3

Պարերգեր

Միասնական երգեր

 

 

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,

Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`

Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում

Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.

Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Չարենցյան ընթերցումներ
Next post Չարենցյան ընթերցումներ