Արեգակնային համակարգության մոդելը

Դրվագված թիթեղն Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդել է: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով պատկերված է Երկիր մոլորակը (պատկերը հիշեցնում է ժամանակակից աստղագիտական գրականության մեջ ընդունված Երկիր մոլորակի նշանը): Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում համեմատաբար ավելի խոշոր շողարձակող սկավառակը խորհրդանշում է Արեգակը: Արեգակի և Երկրի միջև զետեղված են անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն և Լուսինը: Վերջինս համարվել է Երկրին ամենամոտ գտնվող ինքնուրույն լուսատու: Երկրակենտրոն սիստեմի այսպիսի դասավորությունը հանդիպում է նաև հայկական միջնադարյան ձեռագրերում:

Ք. ա. XII-XI դդ., Սևանի ավազան, բրոնզ

Դիպլոմային նախագծեր

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*