Ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզ

 

Ապրիլի 24-ին մեր հաղթանակած հայրենիքի մի խումբ սովորողներով բարձր տրամադրությամբ ճանապարհվեցինք Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ուշի գյուղեր: Ինչ ասես չարեցինք, լուսանկարվեցինք, դեղաբույսեր՝ երիցուկներ  հավաքեցինք, տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում տիար Բլեյանի կնքահայրությամբ ներկա եղանք մեր սիրելի տիար Գևորգի թոռնիկի մկրտության ծեսին,  աստվածաշնչյան հատվածներ ընթերցեցինք Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, մեկ  զմայլվեցինք Քասախի սքանչելի ձորով, մեկ Ուշիի բարձունքից Մասիսներով երիզվող Արարատյան դաշտի համայնապատկերով, վոլեյբոլ ու գործագործ խաղացինք, երկար  քայլեցինք  դեպի Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր, զրույցներ ունեցանք այս գյուղերի մարդկանց հետ, ինչից էլ որ սկսեցինք խոսել, մեկ է, դարձյալ վերադարձանք մեր թավշյա հեղափոխությանը, մեր այսօրվա հերոս ջահելներին ու նրանց շնորհիվ տարած հաղթանակին: Տպավորիչ էր օրը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Հեղափոխված առավոտյան պարապմունք
Next post Հաղթական էր առավոտը