Առավոտյան ընդհանուր պարապմունք

Մայիսի 10

Սովորողի տարեկան հաշվետվություն են ներկայացնում.

Հատվածների ընթերցում Հ.Թումանյանի «Անուշ» պոեմից

 

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով։

— Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,

Սև սարեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։

— Ա՛յ թուխ մազավոր աղջիկ,

Ա՛յ սարի սովոր աղջիկ,

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Ով որ քեզ սիրի, աղջիկ,

9-րդ մաս

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,

Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.

Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝

Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։

10-րդ մաս

Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,

Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

Աչքերի առջև մըլարը պատեց,

Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։

Ու էն հարսանքից թըշնամի դարձան

Ախպեր տըղերքը էս դեպքի համար.

Ընկեր, բարեկամ գընացին, եկան,

Կըրկին հաշտության չեղավ մի հընար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Իմ հաշվետվությունը
Next post Շրջանակի մեջ ծառ ենք հյուսում