«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջը հայտարարում է ընդունելություն

Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու կրթահամալիրի պետական Քոլեջում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) 1-ամյա կրթություն միջնակարգ կրթության հիմքով.

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Արձակուրդային ուսումնական նախագծեր։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848, գրեք [email protected] հասցեով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Ծո՜վ երջանկություն…
Next post Ճաշացանկ 25.06-29.06.2018