Ես նորեկ սեբաստացի եմ
Ես Անիտա Գևորգյանն եմ, 18 տարեկան եմ: 1-4-րդ դասարաններում փոխել եմ 3 դպրոց, արդյունքում հիմնական կրթությունս ստացել եմ Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում: 9-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո երկրից մեկնել եմ, վերադարձել եմ անցած հոկտեմբերին և ընդունվել աշխատանքի ու որոշել, որ մյուս տարի շարունակելու եմ կրթությունս: Այդպես էլ ստացվեց: Մեծացել եմ ճարտարապետների ընտանիքում, ծնողներիցս անցած մեծ սեր ու ունակություններ ունեմ նկարչության հանդեպ և դեռ մանկուց որոշել էի, որ կյանքս ու կրթությունս կապելու եմ դիզայնի հետ: Ընկերասեր եմ, բայց դժվարությամբ եմ մերվում մարդկանց հետ: Անչափ նվիրվող եմ և երկու այդքան էլ՝ հիասթափվող։ Զգացմունքներս ցուցադրել չեմ սիրում, ինքնամփոփ եմ, ու մենակությունն իմ լավագույն ընկերն է։ Առանց երաժշտության՝ կյանքս չեմ պատկերացնում՝ նամանավանդ երկար ճանապարհներին: Մարդկանց մեջ գնահատում եմ շնորհակալ լինելու ունակությունն ու անկեղծությունը։ Ահա և ես:
More Stories
Թռչնադիտում Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում. ֆոտոռեպորտաժ
Նախագծի համակարգումը՝ Նելլի Գեղամյանի, Հասմիկ Ուզունյանի Ֆոտոռեպորտաժը՝ Լիլիա Ղուլյանի, Անահիտ Գասպարյանի
Թռչնադիտում Նուբարաշենում
Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ավարտեցինք թռչունների բնապահպանությանը նվիրված համատեղ նախագիծը Հասմիկ Ուզունյանի և Սուսան Ամուջանյանի հետ։ Նախագծին մասնակցեցին Քոլեջի լուսանկարչության,...
Զրույց մածունի մասին
Շուտով համագործակցելու ենք Հասմիկ Ուզունյանի հետ։ Մածուն ենք մերելու։ Մինչ կմերենք մածունը, խոսեցինք մածունի մասին... Նյութն ամբողջությամբ` այստեղ։
Մեդիաուրբաթը Լիլիա Ղուլյանի և Անահիտ Գաբրիելյանի տեսախցիկից
ֆոտոշարքը կարող եք դիտել Սեբաստացի TV-իի կայքում։
Նախադպրոցական կրթության խնդիրներին վերաբերող կլոր սեղան քննարկումը Ջուլիա Ասրյանի տեսախիկից
Նյութը՝ Ջուլիա Ասրյանի բլոգում
Բնագիտական ֆլեշմոբ
Մեկնարկել է մայիս ամսվա բնագիտական ֆլեշմոբը։ Առաջին մակարդակ Երկրորդ մակարդակ Երրորդ մակարդակ Չորրորդ մակարդակ