Նորեկ սեբաստացիներ՝ Արմինե Համբարձումյան

Ես  Համբարձումյան Արմինեն եմ: Ծնվել եմ 2002թ, ավարտել եմ Վահան Զատիկյանի անվան հիմնական թիվ 90 դպրոցը, հաճախել եմ պարի: Այժմ ընդունվել եմ ,,Մխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի Քոլեջի  հագուստի մոդելավորման և նախագծման  բաժինը: Այս քոլեջը տարբերվում է բոլոր մյուս  քոլեջներից: Անչափ ուրախ եմ, որ այս քոլեջում եմ  սովորելու:  Արդեն մի քանի օր է, ինչ հաճախում եմ այստեղ,  և կյանքս չեմ պատկերացնում առանց այս  քոլեջի,  մեր առավոտյան ընդհանուր պարապմունքի երգերի,  պարերի, որը կատարում ենք ամեն օր: Մի քիչ իմ մասին պատմեմ: Ասեմ, որ չեմ սիրում սուտն ու դավաճանությունը: Ինքս  նվիրվող մարդ եմ, հավատարիմ և անկեղծության կողմնակից: Երաժշտություն շատ եմ սիրում: Առանց երաժշտության և պարի կյանքս չեմ պատկերացնում: Ահա այսքանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Առավոտյան ընդհանուր պարապմունք
Next post Իմ մասին. Ֆերդինանդ Մկրտչյան