Նորեկ սեբաստացիներ՝ Վարդուհի Սաղաթելյան
Ես Վարդուհի Սաղաթելյանն եմ: Օգոստոսի վերջին օրերին ես մասնակցեցի կրթահամալիրի Քոլեջի Մուտքի ճամբարին։ Անկեղծ ասած, ինձ համար շատ անսովոր էր իմ նախորդ դպրոցի խիստ անցուդարձից հետո հայտնվել այսքան հաճելի միջավայրում։ Քոլեջում ընտրել եմ հագուստի մոդելավորում մասնագիտությունը, և այժմ համոզվեցի, որ ընտրությանս մեջ չեմ սխալվել։ Ինձ համար նորություն է առավոտյան ընդհանուր պարապմունքը, որի ժամանակ սովորում ենք պարել ու երգել։ Իմ նախասիրություններից մեկն էլ ճամփորդելն է, որն այստեղ շատ կարևորվում է։ Ցանկությունս կատարվեց, Քոլեջի սովորողների մի մեծ խմբով ես բարձրացա Արագած լեռը։
More Stories
Մեր առաջին ցուցահանդեսը
Մեզ մոտ սպասված տոն էր այսօր. մեր լեգոշեն վարպետիկի առաջին ցուցահանդեսն էր: Նյութն` այստեղ։
Ամփոփում ենք Չարենցյան նախագիծը
Քոլեջի տարատարիք սովորողները ամփոփում են «Կարդում ենք Եղիշե Չարենց» նախագիծը։ Ունկնդրե՛ք և կարդացե՛ք սովորողների բլոգներում։ Լուսամփոփի պես աղջիկ — Ջուլիետա...
Կարդում ենք Ներսես Շնորհալի
Քոլեջի մի խումբ սովորողներ «Շնորհալու շնորհալիներ» համագարծակցային նախագծով կարդում են Ներսես Շնորհալու ստեղծագործություններից։ Ունկնդրե՛ք նրանց բլոգներում։ Ն․ Շնորհալու կենսագրությունը —...
Էմիլի Դավթյան. գույների հրավառություն
Ծանոթացեք․․․ Պայծառ ու ժպտերես Էմիլին է։ Մեկ տարեկանից մատիտն ու գունաներկը ձեռքից վայր չէր դնում։Նկարում էր պատերին, մարմնի վրա, կոշիկներին։...
Նանե Կիրակոսյան.անհատական ցուցահանդես
«Ձոն» հանրակրթական տեխնոլոգիական ստուգատեսին նախապատրաստվելիս, նոր նախագիծ ծնվեց։ Այս նախագծի հիմնական նպատակն էր բացահայտել, ներկայացնել նախակրթարանի յուրաքանչյուր սանի հմտությունները, կարողությունները։...
Քոլեջի գույներն ու բույրերը
Տիկին Շողերն ու իր սովորողները դարձնում են ուսումնական միջավայրը իսկական դրախտավայր։ Լիլիա Ղուլյանի միջոցով փոխանցում ենք այդ միջավայրի գույներն ու...