Նորեկ սեբաստացի՝ Լիլիա Սոսոյան

Ես  Լիլիա  Սոսոյանն եմ: Ավարտել  եմ  Վահան  Թեքեյանի  անվան համար  92  միջնակարգ  դպրոցը,  15  տարեկան  եմ։ Մի քանի  ամիս  պարապել  եմ, որ  ընդունվեմ Փ․Թերլեմեզյանի անվան պետական նկարչական քոլեջ, սակայն  չի  ստացվել։ Հիմա  սովորում եմ  <<Մխիթար  Սեբաստացի>>  կրթահամալիրի  քոլեջում՝ զարդակիրառական  բաժնում։ Հենց  առաջին  պահից  հավանեցի  և  միջավայրը և իմ  խումբը։ Այստեղ  մթնոլորտը  ավելի  ջերմ  է  և  մտերմիկ։
Մանկուց   շատ   եմ  սիրել   նկարել։ 7-րդ  դասարանից  սովորեցի  դաշնամուր  նվագել՝ առանց  նոտաներ իմանալու։ Առանց երաժշտության  կյանքս  չեմ  պատկերացնում։ Ինձ  նեղացնելը  հեշտ  է,  սակայն  ես  դա  ցույց   չեմ  տալիս։  Ես  այստեղ  ձեռք  բերեցի  լավ  ընկերներ, շատ եմ սիրում  շփվել  դասընկերներիս  հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous post Հրաման
Next post Առավոտյան պարապմունք