
Ի՞նչ է ինձ համար պատիժը
Իմ կարծիքով ամեն բան ձևավորվում և խորանում է փոքր հասակում ստացած դաստիարակությունից, քանի որ մանկուց է ձևավորվում մարդու բնավորությունն ու աշխարհայացքը։
Մայրիկս, լինելով մանկավարժ, երբեք ինձ չի պատժել որևէ սխալի կամ վատ արարքի համար։ Բարկանալը և պատժելը տարբեր բաներ են։ Մայրիկս բարկանում է իմ գործած տարբեր արարքների վրա, բայց որպես պատիժ՝ օրինակ՝ հեռախոսից զրկել, արգելել շփվել ընկերներիս հետ և նման բաներ, ես երբեք չեմ ունեցել։ Գուցե դա նրանից է, որ մայրիկս ինձ շատ է սիրում, կամ իր մասնագիտությունից ելնելով՝ չի ընդունում «պատժել երեխային» հասկացությունը։ Ես սովորաբար միշտ լսում եմ մայրիկիս, երբ ինձ վրա բարկանում է, մտածում եմ նրա ասածների շուրջ և դրանից հետո աշխատում եմ նույն սխալը հաջորդ անգամ չկրկնել։ Ես ինքս չեմ ընդունում «երեխային պատժել» տարբերակը։ Կարելի է մարդուն բացատրել, բայց բոլորը չեն, որ հասկանում և ընդունում են այդ բացատրությունը։ Այդ պատճառով փոքր հասակից մարդու դաստիարակության մեջ պետք է սերմանել «լսե՛լ և այդ լսածի մասին մտածե՛լ» հասկացությունը։ Ես ինքս հենց այդպես էլ վարվում եմ։
Գրում է Արփի Մարգարյանը:
Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ բաժնի առաջին կուրսի ուսանող
More Stories
Մեր առաջին ցուցահանդեսը
Մեզ մոտ սպասված տոն էր այսօր. մեր լեգոշեն վարպետիկի առաջին ցուցահանդեսն էր: Նյութն` այստեղ։
Ամփոփում ենք Չարենցյան նախագիծը
Քոլեջի տարատարիք սովորողները ամփոփում են «Կարդում ենք Եղիշե Չարենց» նախագիծը։ Ունկնդրե՛ք և կարդացե՛ք սովորողների բլոգներում։ Լուսամփոփի պես աղջիկ — Ջուլիետա...
Կարդում ենք Ներսես Շնորհալի
Քոլեջի մի խումբ սովորողներ «Շնորհալու շնորհալիներ» համագարծակցային նախագծով կարդում են Ներսես Շնորհալու ստեղծագործություններից։ Ունկնդրե՛ք նրանց բլոգներում։ Ն․ Շնորհալու կենսագրությունը —...
Էմիլի Դավթյան. գույների հրավառություն
Ծանոթացեք․․․ Պայծառ ու ժպտերես Էմիլին է։ Մեկ տարեկանից մատիտն ու գունաներկը ձեռքից վայր չէր դնում։Նկարում էր պատերին, մարմնի վրա, կոշիկներին։...
Նանե Կիրակոսյան.անհատական ցուցահանդես
«Ձոն» հանրակրթական տեխնոլոգիական ստուգատեսին նախապատրաստվելիս, նոր նախագիծ ծնվեց։ Այս նախագծի հիմնական նպատակն էր բացահայտել, ներկայացնել նախակրթարանի յուրաքանչյուր սանի հմտությունները, կարողությունները։...
Քոլեջի գույներն ու բույրերը
Տիկին Շողերն ու իր սովորողները դարձնում են ուսումնական միջավայրը իսկական դրախտավայր։ Լիլիա Ղուլյանի միջոցով փոխանցում ենք այդ միջավայրի գույներն ու...