
Ճամբարային նախագիծ. Գայանե Թերզյան
Ճամբարային նախագծեր. Գայանե Թերզյան
- «Խոսող գիրք»
Գայանե Թերզյան, Անահիտ Մելքոնյան
Քոլեջի թարգմանության բաժնի ուսանողներ
Նախագծի նպատակն է ստեղծել «աուդիո-գրքեր» ամենափոքրիկների՝ մանկապարտեզի սաների համար այնպես, որ հեքիաթները հնարավոր լինի ոչ միայն կարդալ, այլ նաև լսել թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։
Նախագծի նկարագրությունը
Գիրքը նախատեսված է շատ փոքրիկ աղջիկների համար։ Այն կարող են նրանց համար կարդալ ծնողները կամ մանկապարտեզի դաստիարակները։ Բացի այդ, երեխաներն իրենք կարող են լսել հեքիաթները՝ էջի վրա սեղմելով բարձրախոսի նկարը։
Մեր մտահղացմամբ՝ գիրքը կարող է օգտակար լինել նաև հայերեն ու անգլերեն նոր սովորողներին։ Նոր կարդալ սովորող աշակերտները կարող են լսել հեքիաթը՝ հետևելով տեքստին, այնուհետև այն կարդալ ինքնուրույն։
Նախագիծի շրջանակներում աշխատանքը ենթադրում է.
- Անգլերենից թարգմանել 3-4 տարեկան աղջիկների համար գրված փոքրիկ հեքիաթներ (Ջենի Սայմոնսի՝ «հեքիաթներ 3 տարեկան աղջիկների համար» և «Հեքիաթներ 4 տարեկան աղջիկների համար» գրքերը)։
- Ձայնագրել հեքիաթները անգլերեն և հայերեն լեզուներով՝ դրանք դարձնելով «խոսող-գիրք»։
Գրքերից առաջինն արդեն լիովին թարգմանված է։ Ձայնագրված են հեքիաթներից մի քանիսը։
- Գրքերի «մանկավարժեցում»
Ճամբարային օրերին առաջարկում ենք, որ նախագծին միանան նաև նախադպրոցական բաժնի ուսանողները։
Հեքիաթներից մի քանիսի համար կմշակենք մեթոդական ցուցումներ՝ մանկապարտեզի խմբում ընթերցանության պարապմունք անցկացնելու համար։
Կանցկացվեն պարապմունքներ։ Դրանք կարելի է դարձնել նաև տեսադասեր։
- «Մարդու իրավունքներ»
Գայանե Թերզյան, Անահիտ Մելքոնյան
Քոլեջի նախադպրոցական և թարգմանության բաժնինների ուսանողներ
Նախագծի նպատակն է ստեղծել
- ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 30 հոդվածների մասին հայերեն մակագրերով գովազդ-հոլովակներ։
- Մարդու իրավունքների մասին եռալեզու բառարան
Նախագծի նկարագրությունը
«Պատանիները հանուն մարդու իրավունքների» (http://www.youthforhumanrights.org/) կազմակերպության ստեղծած հոլովակները նրանց կայքում կան մի քանի լեզուներով։ Մեր նպատակն է ստեղծել հոլովակների հայերեն տարբերակները և առաջարկել դրանք կազմակերպությանը՝ հավելելու իրենց կայքում։
Ինչպես նաև ստեղծել Համընդհանուր հռչակագրի առանցքային բառերի ու տերմինների եռալեզու բառարան։
Նախագիծի շրջանակներում աշխատանքը ենթադրում է.
- Թարգմանել ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 30 հոդվածների մասին գովազդ-հոլովակների տեքստերը հայերեն։
- Հոլովակները լրացնել հայերեն մակագրերով (տիտրերով)։
Հոլովակների տեքստերն արդեն թարգմանված են։
- Ուսումնասիրել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, համեմատել տեքստերը 3 լեզուներով և կազմել կարևոր, առանցքային բառերի ու տերմինների եռալեզու բառարան։