Արտակարգ պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ժամը՝16:30-ին, Քոլեջի 2- 4 տարեկանների խմբի/դաստիարակ՝ Աննա Հայրոյան/ սան Ալեն Ամիրյանը քթանցքի մեջ փոքրիկ գնդիկ է մտցրել: Ալենի մայրիկն այդ պահին եղել է խմբում, փորձել ենք ինքնուրույն հանել գնդիկը, սակայն չենք կարողացել: Այդ պահին կանչել ենք շտապ օգնություն, բժիշկը նույնպես չի կարողացել հանել և խորհուրդ է տվել տեղափոխել հիվանդանոց, որպեսզի քիթ-կոկորդի մասնանագետ-բժիշկը օգնություն ցույց տա: Երեխան ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան օգնություն և վերադարձել տուն: