Տնից տուն

Հարժիս, Հարճիս կամ Հարժիք… Տեղակայված է Որոտանի բարձրադիր ափի մի հարթավայրում: 839-ին Հարժիսը հիշատակվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում՝ իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ։
Ամալյա Առաքելի Եսայանը գյուղի հնաբնակներից է: Չնայած կրած դժվարություններին՝ նրա խոսքում անսահման էր սերն ու նվիրումը հայրենի եզերքի նկատմամբ…

 

ավելին Ճամբար, Նախագծեր

ԱՐՏբզզանը՝ Հարժիսից

Սյունիքի մարզի Հարժիս գյուղի անվանումը դեռևս հստակ ստուգաբանության ենթարկված չէ։ Հարժիսի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանից իմացանք  իր պապերից լսած լեգենդը, այն է, թե «Հարժիս» անվանումը «արժեք» բառի փոփոխված ձևն է։ Իսկ «արժեքավոր» է համարվել այս տարածքը երկու պատճառով․ նախ՝ 10-րդ դարից այստեղ գործել է գաղտնուղի դեպի Տաթևի վանք, երկրորդ՝ տարածքում եղել են արծաթի պաշարներ։
ԱՐՏբզզանի եթերում Հարժիսի Համլետ Մինասյանի անունը կրող դպրոցի տնօրեն Նորայր Եսայանն է:...

ավելին ԱրտԲզզան ռադիո

«Թռչող» Բանգլադեշ…

Աղավնիներ. այո՛, այո՛… ոմանք սպիտակ են, կաթնագույն, թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետնին։ Ոմանք ժայռային մուգ֊կապույտ գույն ունեն, ոմանք տեղ֊տեղ սպիտակ, տեղ֊տեղ մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բաց գույնով, արևմարի վերջին շողերի նման, ոմանք՝ դեղնավուն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել…

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն, ...

ավելին Նախագծեր

Քանդակագործության միջազգային փառատոնին ընդառաջ

Միջազգային փառատոնին կմասնակցի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղից Սմբատ Երվանդի Մանուկյանը՝ մեր լավ ընկերը: Սմբատն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի քանդակի բաժինը: Նա այժմ սովորում է Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ քանդակի բաժնում:

Սմբատի գործերից.

ավելին Նախագծեր