Նախագծեր

Մեր գետերը: Արփա

Արփա գետը, որը հաճախ անվանում են նաև Արևելյան Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, հոսում է  Վայոց ձորի մարզով և  Նախիջևանի  տարածքով,  համարվում է Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների  աղբյուրներից`  3200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է կիրճը։  Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի  տարածքում։ }Գետի երկարություն 128 կմ է (Հայաստանում` 90 կմ):

ավելին...