Գիտելիքի օրը․ Ճամփորդություն դեպի Բջնի և Արզական

Այս տարի գիտելիքի օրը՝ Սեպտեմբերի 1-ը, քոլեջի սովորողների մի խմբի հուշերում կմնա իբրև բացահայտումների, նորանոր հուզումների, ծանոթությունների օր։ Ինչպես նշված էր մեր այսօրվա ճամփորդական նախագծում, այդպես էլ եղավ։ Հեռավոր ուղղություններ փնտրեցինք, մոտիկ գտանք. գնացինք Բջնի։ Օրը անչափ հագեցած անցավ․ այցելեցինք Արզական գյուղում գտնվող 10-րդ դարի մի չնաշխարհիկ, բայց ցավոք, խոնարհված վանք՝  Նեղուցի Սուրբ Աստածածին վանքը։ Այնուհետև ուղևորվեցինք Բջնի։ Աստվածածինների շարքը համալրեցինք գյուղի կենտրոնական սուրբ Աստվածածին վանքով, իսկ հետո բարձրացանք Բջնիի բերդ-ամրոցը, որը դեռ շատ պեղումների կարիք ունի։ Այնուհետև բարձրացանք սուրբ Սարգիս  եկեղեցի, որը  պարսպված է աննման ժայռերով է։ Իսկ ահա վերդադարձին պարտադիր ծարավներս հագեցրինք՝ կանգ առնելով  հանքային ջրի աղբյուրի մոտ։

Այսօրվա ֆոտոպատումից։

ավելին Սեպտեմբեր

Տրված է անգլերենի հունիսյան ֆլեշմոբի մեկնարկը

Սկսում ենք կատարել անգլերենի հունիսյան ֆլեշմոբի առաջադրանքները:

2-3-րդ դասարաններ — Հայկուհի Հովհաննիսյան

4-5-րդ դասարաններ — Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ — Անահիտ Մելքոնյան

9-11-րդ դասարաններ — Անժելա Մովսիսյան

ավելին Նախագծեր