Այցելություն Քլին Լենդ պլաստիկ շշերի վերամշակման գործարան

Մարտի 26-ին, ուսանողների հետ այցելեցինք Քլին Լենդ պլաստիկ շշերի վերամշակման գործարան, որտեղ ծանոթացանք շշերը երկրորդային հումք դարձնելու գործընթացին: Սովորողները բավական հարցեր տվեցին արտադրամասի պետին, որը ծանոթացրեց մեզ վերամշակման յուրաքանչյուր քայլին:

Կից ներկայացնենք ուսանողների լուսաբանումները՝

ավելին Ճամփորդություններ

Արատեսյան ճանապարհորդության հաշվետվություն

Այս եռօրյա ճամփորդությունը տարբերվում էր բոլոր ճամփորդություններից նրանով, որ երեք օրվա ընթացքում իրականացվեց հագեցած, հետաքրքիր ուսումնական աշխատանք։ Ուսանողները ներգրավված էին իրենց մասնագիտական աշխատանքի մեջ, ստանում էին գիտելիքներ լեռնագնացության և տուրիզմով զբաղվող այդ ոլորտում ներգրավված մասնագետից։ Տիգրան Զոհրաբյանը մասնագիտությամբ մշակութաբան է, սակայն այժմ զբաղվում է զբոսաշրջությամբ։ Այնպես որ, սովորողները հնարավորություն ստացան համագործակցել մասնագետի հետ, լսել իր խորհուրդները։...

ավելին Ճամփորդություններ, Նախագծեր

Քննարկումներ Խաղողի և Գինու դպրոցում մեկնարկող նոր նախագծերի շրջանակներում

Այսօր 10.03.2021 Խաղողի և Գինու դպրոցում տեղի ունեցան քննարկումներ հետևյալ նախագծերի վերաբերյալ Խաղողագործությունը Հայաստանում և գինեգործությունը Հայաստանում :

Քննարկմանը ներկա էին կրթահամալիրի դասավանդողները, որոնք ամբողջ տարվա ընթացքում պատասխանատու կլինեն նախագծերի իրականացմանը: Քննարկման ժամանակ նշվեցին նախագծերի իրականացման 3 ուղղություններ՝

  • Շարունակում ենք աշխատել գինու գործարանների և խաղողագործների հետ, կատարում ենք ուսումնական այցեր...
ավելին Նախագծեր

Այցելություն «Ապառաժ» ժայռամագլցման ակումբ

Փետրվարի 26-ին «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների, հեծանվավարության մարզիչ ընկեր Հրայրի հետ այցելեցինք Երևանի պետական համալսարանում գործող ժայռամագլցման ակումբ: Մեզ սիրով հյուրընկալեցին մարզիչ Սուրեն Ստեփանյանը և մարզիկ ՀՀ չեմպիոն Տիգրան Զոհրաբյանը: Ուսանողներին կարճ ներկայացվեցին նախնական գիտելիքներ այս մարզաձևի վերաբերյալ, Սուրեն Ստեփանյանը պատմեց ակումբի ձեռքբերումների մասին, այնուհետև ստացանք կարճ տեղեկատվություն սպորտային հանդերձանքի և օգտագործվող սարքավորումների վերաբերյալ: Այնուհետև մասնակցեցինք գործնական ուսումնական մարզումներին:
Հանդիպման երկրորդ փուլը կլինի կրթահամալիրում:

Շնորհակալ ենք հյուրընկալման և համբերության համար:

ավելին Ճամփորդություններ