Նախագծեր

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ. ֆոտոքրոնիկոն

2010թ.-ին ՀՀ Կառավարությունը փետրվարի 25-ին որոշում  ընդունեց Հայաստանի Հանրապետության Երևան Քաղաքի Պատմության և Մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից հանել «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, որ կառուցված է ճարտարապետներ Ս. Կնտեղցյանի և Թ. Գևորգյանի կողմից 1966 թ-ին Աբովյան փող, 18 հասցեում:

ավելին...
Նախագծեր

1000 տարվա գյուղամեջ․ փառատոնի լուսաբանում


Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում կա մի գյուղ՝ Զորական-Չարդախլուն է: Արցախի պատմական Չարդախլուի ուղիղ ժառանգներն են բնակվում այս գյուղում՝ իրենց սովորույթներով, բարբառով, հիշողություններով, կարոտով… Ավաղ, Արցախյան շարժման հենց սկզբում բռնի կերպով տեղահանված, Չարդախլուից զրկված ու Զորականում վերաբնակեցված մարդիկ այսօր կորցնում են նաև Զորական-Չարդախլուն, քանի որ տնտեսական ծայրահեղ ծանր խնդիրներ են ստվերել գյուղն ու իր բնակիչներին:
Զորական-Չարդախլուն գտնվում է Երևան-Դիլիջան-Թբիլիսի մայրուղու 200 կմ-ում, մայրուղին անցնում է հենց գյուղի կենտրոնով: Ու հենց այս գյուղում վերջին երկու տարիների ընթացքում տեղի է ունենում <<1000 տարվա գյուղամեջ>> փառատոնը, որի խնդիրն է վերածնել գյուղի ավանդույթներն ու մշակույթը։ Այս տարի փառատոնի լուսաբանմանը հրավիրված էին նաև Քոլեջի լուսանկարչական բաժնի սովորողները։
Լուսաբանումը՝ Անուշիկ Քելամյանի
 

ավելին...